Մերիտոկրատիա՝ արժանիների իշխանություն, ժողովրդավարությունը կարող է հաջողված համարվել, եթե նրա արդյունքը իրենց կարողությունների և սկզբունքների շնորհիվ իշխանության եկած արժանիների և ունակների համակարգի ձևավորումն է, ոչ թե խմբային պատկանելության կամ հովանավորչության շնորհիվ «անհրաժեշտ տեղում անհրաժեշտ պահին» հայտնվածները, շնորհիվ ընկերաբարեկամական կամ ֆինանսական ցենզերի: Միակ ընդունելի և արդյունավետ ցենզը կարողունակությունն է, փորձը և սկզբունքայնությունը:: Հայաստանում կրթական-գաղափարական էլիտաները հայտնվել են լուսանցքում: Ու սկսվել է տեղապտույտը, կառավարման ողջ համակարգի ճգնաժամը՝ անհանդուժողականության ու պիտակավորման քաոսով, մեկը մյուսին հետևող սխալներով և մեղավորների անպտուղ որոնմամբ: Այնինչ բոլոր ոլորտների «դաշնակահարները»՝ օրենսդիր, գործադիր, դատական, նվագում են այնպես, ինչպես կարող են՝ վատ, մեղավորը ոչ թե դաշնամուրն է կամ ընտրված երաժշտությունը, այլ «դաշնակահարը», որն իր տեղում չէ: Խմբիշխանությունը դուրս է մղում բոլոր այլախոհներին, վկան ՊՎԾ-ն, կադաստրը, ԲՈԿ-ը, բնապահպանական տեսչությունը...Արժանիների իշխանություն և ընտրություն է պետք....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել