Tert.amhttps://www.tert.am/am/news/2020/05/31/georgia-coronavirus/3303615-ը գրում է․

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 5-ով: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը՝  հղում անելով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայային:

«Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 5-ով: Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսով վարակման 783 դեպք է գրանցվել, 605 մարդ առողջացել է: Այժմ բուժում է ստանում 166 վարակված մարդ: Չնայած գրանցվող դեպքերի նման աճին, առողջացածների թիվը շարունակում է 77%-ից բարձր մնալ: Մենք դեռևս առավելություն ունենք»,-տեղեկացրել է Էզուգբայան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել