Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ի ցամաքային ուժերը բանակային ուղղաթիռները վերազինելու համար ձեռք են բերել Hydra-70 70 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռների (NAR) ամենամեծ խմբաքանակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել են ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունից:

«General Dynamics Ordnance Tactical Systems ընկերության հետ կնքվել է 3,42 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ ԱՄՆ-ի բանակի կարիքների համար NAR Hydra-70 հրթիռների արտադրության և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է, որ պայմանագրի պահանջները կկատարվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը»,- տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից՝ առանց հստակեցնելու զինամթերքի արտադրության ծավալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել