no Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում քիչ անց Մյունխենի «Բավարիան» կընդունի «Դյուսելդորֆի Ֆորտունային»: Բավարացիները հաղթանակի դեպքում կարող են առնվազն մեկ օրով 10 միավորի առավելություն ստանալ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Վաղը՝ մայիսի 31-ին, «Բորուսիան» կհյուրընկալվի «Պադերբորնին»:

Մյունխենյան թիմից խաղը բաց կթողնեն Ալկանտարան, Կոուտինյոն, Զյուլեն ու Տոլիսոն: Իր հերթին, դյուսելդորֆյան թիմն այս պահին 27 միավորով 16-րդ տեղում է ու պայքարում է տեղի ուժեղագույնների խմբում պահելու համար:

«Բավարիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.

  1. Նոյեր, 27. Ալաբա, 29. Կոման, 19. Դևիս, 22. Գնաբրի, 18. Գորեցկա, 21. Էրնանդես, 32. Կիմիխ, 9. Լևանդովսկի, 25. Մյուլլեր, 5. Պավար

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել