Tert.am-ը գրում է․

Մենք առաջին օրվանից կորոնավիրուսի դեպքերի արձանագրմամբ սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ, ընդ որում՝ վարչապետից մինչև մասնագետներ, և այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վրացական կողմի հայտարարությանը, որ եթե Հայաստանը դիմի, ապա Վրաստանը օժանդակություն կցուցաբերի:

«Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց հուսով եմ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք այնպես անել, որ աջակցության կարիք չունենանք: Չնայած ասում եմ՝ մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես Հայաստանն ու Վրաստանն իրար օգնելու: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել