Armenpress.am-ը գրում է․

Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ երկրում դեպքերի թիվը հասել է 41 658-ի, կատարվել է 526 559 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդ, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19-ը։ Անցած մեկ օրում առողջացածների թիվն աճել  է  574-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել