Panorama.am-ը գրում է․

Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է 8 952-ով՝ հասնելով 396 575-ի: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել են Վարակների տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Ապաքինվածների քանակը զգալիորեն ավելի արագ է աճում` անցած օրվա ընթացքում ավելի քան 5,1%-ով: Ռուսաստանում ախտորոշվել է ևս 8,212 հիվանդ, որոնց մոտ եղել է կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 469 մարդ, կամ՝ բոլոր վարակվածների 42.2%-ը:

Ըստ շտաբի տվյալների, կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 181 մարդ: Սա նկատելիորեն պակաս է, քան ուրբաթ օրը, երբ տեղեկացվեց 232 մահվան դեպքի մասին, որը բռնկումից ի վեր ամենաբարձրն էր երկրում: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 4555-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել