Պարոն Serj Tankian,
Շնորհավորում եմ: Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք: Ժողվարչապետը, որ պետություն և ազատ Արցախ կերտած հերոսներին քրեական հետապնդումների է ենթարկում, տարբեր գործեր կարում նրանց վրա, տուշոնկա գցում գրպանները, բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի «կիրթ նախագահը» կառուցողական է տրամադրված բանակցություններում: Երեկ «կառուցողական տրամադրված» պարոնը հերթական անգամ հայտարարեզ, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», իսկ «Երևանն անարդարացիորեն թուրքերից խլված տարածք է»: Երբ թշնամին շարունակում է հրապարակայնորեն հոխորտալ, իսկ պետություն ու ազատ Արցախ կերտած հերոսներին դատող Ձեր թավշյա առաջնորդն առիթը բաց չի թողնում հրապարակայնորեն շողոքորթելու թշնամուն ու նրա հետ փուլային տարբերակ բանակցելու, այդ երևույթի անունն ի՞նչ է: Չասեք՝ պետական դավաճանություն, այդքան կտրուկ մի եղեք: Եկեք ասենք ազգային մասշտաբի դեգեներատություն:

Անշուշտ, երբ այլասերվում են արժեքներն ու հասկացությունները, երբ չարի ու բարու, լավի ու վատի մասին պատկերացումներն այլասերվում են, ստացվում է այն, ինչ ստացվել է՝ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա դեգեներատություն: Եվ հույս չունենաք, թե պատմության դատաստանից փախչելու եք: Դուք այս ամենի համար ուղիղ պատասխանատվություն եք կրում: Չէ՞ որ Դուք եք տակավին վերջերս հայտարարել՝ «հեղափոխությունը վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերն էր հայ ժողովրդին»: Այսինք՝ ըստ Ձեր՝ թավշյա դեգեներատների տրամաբանության՝ հայ ժողովուրդը մանկուրտների այնպիսի մի հավաքածու է, որը մի քանի հարյուրամյակ երազել էր, որ իշխանության գա մեկը, ով հերոսներին հալածում է, իսկ թշնամուն՝ տեղի-անտեղի շողոքորթում: Ու եթե անգամ կատարեք ժողվարչապետին տրված Ձեր հանրահռչակ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, միևնույն է, պատմության դատաստանից չեք փախչելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել