Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները։

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 6 033 875 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 366 894-ի, բուժվել է 2 661 212 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 1 793 530 դեպք, որից 104 542-ը՝ մահվան ելքով: 

Առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 468 338 դեպք, 27 944-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 387 623 դեպք, 4374-ը՝ մահվան ելքով, Իսպանիան՝ 285 644 դեպք, 27 121-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ 271 222 դեպք, 38 161-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 214 երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել