Ինչպես պատրաստել նարնջով տորթ

Գազարը լվանում ենք, կեղևազրկում և քերիչով անցկացնում։ Վերցնում ենք ալյուրը և անպայման մաղով անցկացնում ենք։ Խառնում ենք ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, նարնջի կեղևը և քերած կոճապղպեղը։ Առանձին տարայի մեջ խառնում ենք տաք ջուրը, խնձորի քացախն ու շաքարավազը։ Ավելացնում ենք բուսայուղը, որը պահքային ուտեստների և խմորեղենների մեջ լավագույն լուծումն է (կարագի փոխարեն)։ Շաքարավազը ցանկության դեպքում նշվածից քիչ ենք լցնում։ Խառնում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Հեղուկ զանգվածը աստիճանաբար չոր զանգվածի հետ խառնում ենք և հարիչով հարում մինչև համասեռ դառնա։ Թթվասերի պնդության խմոր պետք է ստանանք։ Ավելացնում ենք գազարն ու նորից հարում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորը լցնում ենք և հավասարեցնում։ Խմորը փայլաթիթեղով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Այնուհետև հանում ենք փայլաթիթեղը և ևս 15-20 րոպե թխում ենք։ Բիսկվիթը սառեցնում ենք և 2 մասի բաժանում։

Պատրաստում ենք կրեմը։ Նարնջի հյութը քամում ենք։ Այս թխվածքի մեջ օգտագործում ենք միայն թարմ քամած հյութը։ 660մլ բաժակ հյութ ստանալու համար 3 հատ մեծ նարինջ է հարկավոր։ Կաթսայի մեջ խառնում ենք նուշի ալյուրը, սպիտակաձավարն ու շաքարավազը։ Նուշի ալյուրը կրեմի մեջ պարտադիր բաղադրիչ է։ Այն կարող ենք նուշից կամ նուշի տաշեղներից պատրաստել։ Դնում ենք կաթսան կրակի վրա և անընդհատ խառնիչով խառնելով ավելացնում ենք նարնջի հյութը։ Այնքան ենք խառնում, մինչև զանգվածը թանձրանա` մոտ 20 րոպե։ Անընդհատ խառնում ենք։ Թողնում ենք կրեմն ամբողջությամբ սառչի։ Բայց այդ ընթացքում թաղանթով ծածկում ենք, որպեսզի այն օդի հետ շփվելուց չփչանա։ Սառելուց հետո 3-5 րոպե հարիչով հարում ենք։

Տորթը կարող ենք միանգամից կրեմով պատել։ Բայց եթե ուզում ենք ժելե-տորթ պատրաստել, կրեմը հարելու ընթացքում ջրում լուծված ժելատին ենք ավելացնում (2 թ/գդ ժելատինի վրա 50 գր սառը ջուր ենք լցնում, թողնոմ ենք ուռչի` մոտ 30 րոպե, այնուհետև դնում ենք կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց չենք եռացնում)։ Այնուհետև շերտերը շրջանաձև մի քիչ կտրում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և բիսկվիթը դնում ենք յուղաթղթի վրա։ Այնուհետև բիսկվիթի վրա կրեմ ենք քսում ու բիսկվիթի հաջորդ շերտով ծածկում։ Այդ շերտի վրա ևս կրեմ ենք քսում և տորթը գիշերը թողնում ենք սառնարանի մեջ։ Սառնարանից հանում ենք, զգուշորեն դանակով տորթի եզրերով անցնում ենք և ձևամանը հանում։ Յուղաթուղթը զգուշորեն հանում ենք և տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա։ Դա անում ենք շատ վստահ և արագ։ Ձևավորում ենք ըստ ցանկության, բայց առանց ավելորդությունների։ Կրեմի բաղադրության մեջ շաքարավազի քանակությունը կարող ենք ավելացնել` կախված նախասիրությունից մինչև 2 անգամ կարելի է ավելացնել:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարինջով տորթ

ալյուր  ալյուր - 370 գրամ

շաքարավազ  շաքարավազ - 200 գրամ

գազար  գազար - 150 գրամ

ջուր  ջուր - 220 մլ

ձեթ  ձեթ - 60 մլ

սոդա  սոդա - 1 թեյի գդալ

փխրեցուցիչ  փխրեցուցիչ - 2 թեյի գդալ

քացախ  քացախ - 1 ճաշի գդալ

նարինջ  նարինջ - 1 հատ

կոճապղպեղ  կոճապղպեղ - 1 թեյի գդալ

աղ  աղ - 0.5 թեյի գդալ

կրեմ

նարնջի հյութ  նարնջի հյութ - 660 մլ

ալյուր  ալյուր - 2 ճաշի գդալ

սպիտակաձավար  սպիտակաձավար - 2 ճաշի գդալ

շաքարավազ  շաքարավազ - 2 ճաշի գդալ

ժելատին  ժելատին - 2 թեյի գդալ

ջուր  ջուր - 50 մլ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել