Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «զայրացած է» նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրություններից, որոնք Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաների ֆոնին «ամերիկյան քաղաքացիների դեմ բռնության կոչ են անում», գրում է Politico-ն։

«Բավական է։ Սա աբստրակցիա չէ. սևամորթ լրագրողը ձերբակալվել է այս առավոտյան իր աշխատանքը կատարելիս, իսկ սպիտակամորթ ոստիկանը, որը սպանել է Ջորջ Ֆլոյդին, մնում է ազատության մեջ: Ուրախ եմ, որ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել, բայց դրանով ամեն ինչ ասված է։ Նա (Թրամփը) կոչ է անում բռնության դիմել ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ նրանցից շատերի համար այս ծանր պահին։ Ես զայրացած եմ, և դուք նույնպես պետք է զայրանաք» - Twitter-ում գրել է Բայդենը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն անընդմեջ ընթացող զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել