Tert.am-ը գրում է․
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այս պահին սրված են, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Ռուսաստանի հետ լարվածությանը պետք է վերջ դրվի, քանի որ ցանկացած սայթաքում վտանգավոր է Հայաստանի համար»։
Նավասարդյանը կարծում է, որ ՀՀ դիվանագիտությունը պետք է ջանք թափի՝ հասնելու նրան, որ վերանայվի 1921 թ.-ին կնքված Մոսկովյան պայմանագիրը։
«Թուրքիան շատ վտանգավոր է դարձել ու չի դադարում գնալ պանթյուրքիստական իր նպատակի հետևից։ Իսկ գիտեք, դրա սահմանները հասնում են մինչև Չինաստան։ Հայաստանը և Չինաստանը պետք է համագործակցեն ընդդեմ սրա»։
Ըստ Արման Նավասարդյանի՝ Հայաստանը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ.
«ԱԳ նախարարն անընդհատ ասում է, որ ինքնիշխանության սկզբունքը պետք է ընկած լինի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում։ Մի՞թե այդ ինքնիշխանությունը մենք նոր պետք է ձեռք բերենք, Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, չունի՞ դա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ