Armeniasputnik.am-ը գրում է․

Կորոնավիրուսը հարվածել է նաև հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովայի և կինոռեժիսոր Սամվել Գասպարովի ընտանիքին։ Գասպարովի ազգականները պատմել են, թե ինչպես է դա եղել։

Դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Ալեքսանդրայի դերով, այս պահին բուժում է ստանում տանը։ Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշված, բայց հիվանդությունը թեթև ընթացք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրեց կինոռեժիսոր Սամվել Գասպարովի (Վավիլովայի ամուսնու) եղբոր դուստրը՝ Իրինա Գասպարովան։

Кинорежиссер Самвел Гаспаров с женой Натальей Вавиловой
«Սկզբում Նատալյան կաթված տարավ։ Բայց հետո նրա մոտ, ինչպես և Սամվել Գասպարովի, կորոնավիրուս ախտորոշեցին։ Հիմա նա տանն է բուժվում, նրա մոտ Covid-19-ի թեթև ձևն է»,-ասաց Իրինան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել