Panorama.am-ը գրում է․

2020թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 41․4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 990 մլն դոլար, փոխանցում է ermenihaber-ը:

Իսկ ներմուծման ծավալները նվազել են 25 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ 553 մլն դոլարի։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13․7 տոկոսով՝ կազմելով 51 մլրդ 662 մլն դոլար։ Ներմուծման ծավալները նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելացել են 1 տոկոսով՝ հասնելով 69 մլրդ 205 մլն դոլարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել