Armsport.am-ը գրում է․

Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Calcio Italia-ն:

Ըստ աղբյուրի ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի սեփականատեր Ռոկո Կոմիսոն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար, սակայն, Կլոպի թիմին մերժելը բավական ծանր գործ է:

Կիեզան հայտնել է սեփականատիրոջը, որ ցանկանում է տեղափոխվել «Էնֆիլդ»:

Այդուհանդերձ, Կոմիսոն հերքում է այդ լուրերը և վստահեցնում, որ Կիեզան նվիրված է ակումբին և մտադիր չէ լքել այն:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Ինտերը» և «Յուվենտուսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել