Tert.amLife-ը գրում է

Մի քանի օրից ամառ է, և շատերը մտածում են արձակուրդը կազմակերպելու մասին, թեև աշխարհում ստեղծված նոր իրավիճակը սահմանափակել է հնարավորությունները:
Tert.am Life-ը զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի հետ` պարզելու` արդյոք որոշել են, թե ինչ են անելու այս տարի:

Դերասանուհի Անի Խաչիկյանը չի որոշել, թե որտեղ է պատրաստվում հանգստանալ ամռանը, ծրագրերը ձախողվել են:



«Պատրաստվում էի արտերկիր մեկնել՝ շրջագայության, բայց քանի որ հանգամանքները փոխվեցին, դեռ ոչինչ չեմ պլանավորել,- ասաց նա, ապա, անդրադառնալով հարցին` արդյոք ներգնա տուրիզմն իրեն հետաքրքիր է, պատասխանեց,- Ամեն շաբաթ ես ճանապարհորդում եմ Հայաստանում, այցելում տարբեր մարզեր, գյուղեր և քաղաքներ»։

Հարցին՝ ո՞րն է իր համար բնության հետ ներդաշնակ լինելու տարբերակը, նա պատասխանեց. «Վայրի բնությունը, որտեղ չկա քաղաքակրթություն, չկան հոսանքի լարեր, չկան աղմկոտ ճանապարհներ, անգամ, հեռախոսային կապ, իմ դեպքում դա կլինի լավագույն հանգիստը»:

DJ Վակցինան` Արուսիկ Մկրտչյանը, նշեց, որ հավանաբար այս տարի չի կարողանա հանգստի մեկնել: «Ինչպես հասկանում եք, կորոնավիրուսը մեզ ուղեկցելու է նաև ամռան ընթացքում, այդ ամենը գիտակցելով` հնարավոր չէ լիարժեք հանգիստ ունենալ»,- ասաց նա ու հավելեց, որ արտերկիր մեկնելու կամ այլ երկրում հանգստանալու ծրագրեր չունի, թեև ավելի վաղ Եվրոպա մեկնելու մեծ ցանկություն ուներ։



Արուսիկի խոսքով` հանգստի համար մեծ գումարներ երբեք չի ծախսել, որովհետև կարծել է` դա ավելորդ ծախս է:

Պարզվում է՝ նա պասիվ հանգստի սիրահար է. «Ամբողջ տարի լարված աշխատելուց հետո ցանկանում եմ այդ մեկ շաբաթը կամ տասն օրը ինձ համար լինեն ավելի պասիվ: Միշտ սիրել եմ հանգիստս անցկացնել Հայաստանում, իհարկե, չեմ կարող համեմատել այլ երկրների հետ, որովհետև մենք չունենք ծով, որոշակի առումով բարձրակարգ սերվիսի պակաս կա, այնուամենայնիվ, ինձ համար հանգիստը Հայաստանում անցկացնելը ավելի ցանկալի և հարմարավետ է: Մեծ ցանկություն ունեմ լինել Ստեփանավանում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել