«Իմ հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար»,-այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձեւաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:

«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առեւտուր: Մենք քաղաքական առեւտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել