Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է՝ նախապատրաստությունը զբաղեցնի օրվա առաջին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն:

Ցուլ: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա, այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հնարավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նրանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: 

Խեցգետին: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Խեցգետիններին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել:

Առյուծ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը, որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր:

Կույս: Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են, և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլուխ կոտրել:

Կշեռք: Օրվա սկզբում հնարավոր են դժվարություններ, շատ Կշեռքների հարկ կլինի լուծել ֆինանսական բնույթի ոչ պարզ հարցեր: Իրավիճակը բարդ է այնքանով, որ հնարավոր չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել, և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինչ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար, նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել:

Կարիճ: Գործնականության տեսանկյունից օրը բարեհաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Շատ Կարիճներ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տարբեր տեսակի դժվարություններով, բայց դուք դրանք հաղթահարում եք թեթև, հիմնականում՝ հնարամտության հաշվին: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար:

Այծեղջյուր: Աշխատանքի վայրում խնդիրներից խուսափել չի հաջողվի, բայց շանս կա՝ նվազագույնի հասցնելու դրանց հետևանքները: Աշխատեք ունենալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնելը: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի:

Ջրհոս: Ամեն ինչ չէ, որ հաջող է ստացվում, բայց մի հուսահատվեք: Ձեզ կհաջողվի դուրս գալ դժվարին իրավիճակներից, միչև վերջ հասցնել կարևոր գործերը, կյանքի կոչել նոր մտահղացումներ: Գլխավորը՝ չշտապել և չափից դուրս լուրջ չընդունել ձեր բարեկամների անվերջ խորհուրդները: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ:

Ձկներ: Դուք այսօր հրաշալի եք հարաբերվում ձեր գործընկերների և ղեկավարների հետ, այդ պատճառով էլ մասնագիտական գործունեության մեջ հասնում եք նկատելի հաջողությունների: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել