Ինչպես պատրաստել սալյամիով պիցցա

Թասի մեջ 200 գրամ ալյուր և 2 ճաշի գդալ բուսայուղ լցնել, խառնել: Կես թեյի գդալ խմորիչը խառնել 220 գ ջրին, հետո լցնել ալյուրի վրա, խառնել, ավելացնել մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ: Հետո խառնել ևս 200 գ ալյուր, խմորը շատ պինդ չպետք է լինի: Ծածկել սրբիչով, թողնել հանգստանա և ուռչի: Երշիկն ու ձիթապտուղները կտրտել, պանիրը քերել: Պատրաստել սոուսը. մի գդալ տոմատի մածուկը, սունկի մարինադի հյութը (մոտ 150 գ, այնքան, որ շատ ջրիկ չլինի), խառնել աղի, կարմիր պղպեղի, շաքարավազի հետ: Խմորը բացել կես սմ հաստությամբ, դնել յուղած տապակի վրա, քսել սոուսը: Նախ շարել սալյամին, հետո` սունկը, վրան` ձիթապտուղները: Վրան քերած պանիր ցանել և դնել 200 աստիճան ջերմության ջեռոցը մոտ 20 րոպե։

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալյամիով պիցցա

ալյուր  ալյուր - 400 գրամ

ջուր  ջուր - 220 մլ

խմորիչ  խմորիչ - 0.5 թեյի գդալ

շաքարավազ  շաքարավազ - 1 թեյի գդալ

աղ  աղ - 1 թեյի գդալ

ձեթ  ձեթ - 2 ճաշի գդալ

միջուկ

սալյամի  սալյամի - 350 գրամ

շամպինիոն  շամպինիոն - 300 գրամ

պանիր  պանիր - 300 գրամ

ձեթ  ձեթ - 50 մլ

տոմատի մածուկ  տոմատի մածուկ - 1 ճաշի գդալ

շաքարավազ  շաքարավազ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ

աղ  աղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել