Սրիկայությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, թե՞ անպատասխանատու ոչ կոմպետենտություն։

Հազար անգամ ասել եմ.
- Մարդաշատ վայրերում, մեծ խանութների մուտքերում, մետրոյում, մարդաշատ կանգառներում բնակիչներին անվճար դիմակ, իսկ մեծ խանութների մուտքերում նաև ձեռնոց բաժանեք։
Ինչպես արեցին շատ երկրների կառավարություններ։

Օրինակ՝ ինչպես Մադրիդում։
https://m.facebook.com/story.php?story_fbid=221869552430257&id=100038216409189
Ու հենց նման քայլերով կարողացան վիրուսի անվերահսկելի տարածման դեմն առնել։

Դա, մեծ առումով, պետության վրա ֆինանսական ու նյութատեխնիկական առումով շատ ավելի էժան կնստի, եթե իսկապես, ինչպես ինքներդ եք պնդում, դիմակների առկայությունը վարակի տարածումը դարձնում է վերահսկելի։
Իսկ հերթական անգամ բնակչության վրա թողնելն ու հետո նույն բնակչության պողոսային ինքնագիտակցությամբ հերթական տապալումը բացատրելն առնվազն սրիկայություն է, իսկ եթե դա անկեղծ համոզմունք է, ապա պարզ անմեղսունակություն։

Ի վերջո, եթե պաշտոնապես բնակչության առնվազն 30%-ը աղքատ է, ապա հատկապես տնտեսական այս անկման պայմաններում պահանջել և ակնկալել, որ այդ աղքատ 30%-ը, յուրաքանչյուրը օրական կկարողանա առնվազն 400 դրամ տրամադրել դիմակներ գնելու, առնվազն անպատասխանատվության, հիմարության դրսևորում է։
Կամ ամեն օր տանը կկարեն դիմակներ։

Էնպես էլ չէ, որ մնացածի մոտ այդ հարցը չի առաջանում։

Ստիպված շատերը կա՛մ ունեցած դիմակները կդարձնեն բազմակի օգտագործման, որն ավելի հավանական է ու բազմակի կմեծացնի վարակի տարածման կամ ինքնավարակի հավանականությունը, կա՛մ կշրջանցեն դիմակի կրման անհրաժեշտությունն ու կզբաղվեն իմիտացիայով (ոստիկան տեսնելիս բազմակի օգտագործված դիմակը դեմքին քաշելով)։

Հասկացողը հասկանում է, որ այդ ամենը քեզ պետք է, որ հետո մեղադրես «տգետ» հանրությանը քո «իմաստուն», «հոգատար» խորհուրդներին չհետևելու կամ որոշումները չկատարելու մեջ։

Բավական է հիմար-հիմար դուրս տալ ու համեմատել ակնոցի, օճառի, վարսահարդարման հետ։

Ի վերջո դուք եք որոշել հենց դիմակի առկայության պարտադրանքը՝ որպես վարակի տարածման դեմն առնելու արդյունավետ միջոց։

Եվ չունեք որոշում ակնոցի, օճառի, վարսավիրի մոտ մազերի հարդարման պարտադրման մասին։

Ոստիկանությունը չի ստուգում մարդու մոտ ակնոցի, օճառի առկայությունը կամ մազերի՝ վարսավիրի մոտ հարդարված լինելն ու դրանց բացակայության համար չի տուգանում։

Էդ տրամաբանությամբ եք մոտեցել հարցերին ի սկզբանե, որ այսօր վարակի ու դրա հետևանքների համեմատական ցուցանիշները Հայաստանում ամենաբարձրն են ողջ աշխարհում։

Ու դեռ հարց է այդ տրամաբանության մեջ սրիկայության, անմեղսունակության, ոչ կոմպետենտության հարաբերակցությունը։

Սրանք են քո անմեղսունակ, միանձնյա գաղութային կառավարման ողբալի հետևանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել