Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 29-ին Չինաստանի հարցով մամուլի ասուլիս է տալու: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հաղորդում է Reuters գործակալությունը:

Մամուլի ասուլիսը, հնարավոր է, վերաբերի Չինաստանի կողմից Հոնկոնգի տարածքում ազգային անվտանգության մասին օրինագծի պատրաստմանը:

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի նկատմամբ, եթե համարի, որ Հոնկոնգը զրկվել է բարձր մակարդակի ինքնավարությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել