Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է երկարաձգել հարձակվող Օդիոն Իգալոյի վարձակալությունը, որի իրավունքները պատկանում են «Շանհայ Շենհուային»։

Չինական ակումբը մեղմացրել է դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ ՄՅՈՒ-ն ու «Շանհայը» շարունակում են բանակցություններ վարել։

Ավելի վաղ «Շենհուան» կտրականապես հրաժարվել էր քննարկել այդ հարցը՝ թողնելով միայն վաճառքի տարբերակը։

Իգալոյի վարձակալությունը նախատեսված է մինչև մայիսի 31-ը, ու «Շանհայը» չինական Սուպերլիգայի մեկնարկին ընդառաջ հույսեր է կապում նրա հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել