Armeniasputnik.am-ը գրում է․

Երգիծաբանի սիրելիի նոր խոստովանությունը երկրպագուներին շոկի մեջ է գցել. համացանցում քննարկում են Տատյանա Բրուխունովայի կյանքի նոր մանրամասները։

Պետրոսյանի նոր կնոջ անձի շուրջ հանրային քննարկումները չեն դադարում։ Վերջերս հայտնի ոճաբանը քննադատել էր նրա հագուկապը, իսկ գլխի վրա տոպրակով Բրուխունովայի նոր կերպարն ընդհանրապես մեմ էր դարձել համացանցում։ Այս անգամ երկրպագուներին հետաքրքրել է այն փաստը, որ Տատյանային երբեք բարձրակրունկներով չեն տեսել, որից հետո նա որոշել է խոսել իր գաղտնիքի մասին և վերջ դնել անվերջանալի քննարկումներին։

Instagram–ի մեկնաբանություններում Բրուխունովան խոստովանել է, որ առողջական խնդիրներից ելնելով ստիպված է եղել ոտքերի երակները հեռացնել և բարդ վերականգնողական շրջան անցել։

Պետրոսյանի կինը բաժանորդներին խորհուրդ է տվել հրաշքի չսպասել և անհրաժեշտության դեպքում այդպիսի վիրահատությունը չհետաձգել։ Բացի այդ, նա հերքել է բժշկական գուլպաների, կրեմների և հաբերի միջոցով հիվանդության հնարավոր բուժումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել