Armsport.am-ը գրում է․

«Սաութհեմփթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ջորջ Բերլին պատմել է այն մասին, թե ինչպես իր օրոք ակումբը հրաժարվեց կիսապաշտպան Գարեթ Բեյլին վաճառել ՄՅՈՒ-ին։

«ՄՅՈՒ-ն հետաքրքրվում էր նրանով։ Հիշում եմ՝ ինչպես հյուրանոցում զրուցեցի սըր Ալեքսի ու ակումբի գլխավոր տնօրենի հետ։

Մենք արդեն 12 մլն ֆունտով վաճառել էինք Տեո Ուոլքոթին, իսկ նրանք 3-4 մլն էին առաջարկում դրա համար էլ ասացինք «ոչ»։

Կարծում եմ՝ նրանց մի փոքր անհանգստացնում էր նրա խաղը պաշտպանությունում, որի վրա մենք աշխատում էինք, բայց Բեյլը արդյունքում գլուխ բերեց դա։ Գարեթն առաջին իսկ օրվանից հիանալի ունակություններ ուներ»,- պատմել է Բերլին The Athletic-ի հետ զրույցում։

2007 թվականին 17-ամյա Բեյլը «Սաութհեմփթոնից» տեղափոխվեց «Տոտենհեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել