Ինչքան որ հասկանում եմ եղած ինֆորմացիայից դիմակ կրելը մնացել է համավարակի դեմ պայքարի միակ միջոցը։ Շատ լավ ուրեմն բոլորը պետք է կրեն։ Եթե դիմակն արժե 200 դրամից ավելի, տաղանդավոր և ճարպկացած մեր հայրենակիցները օբյեկտիվ պատճառներով դիմակը կփոխեն ամիսը մեկ, ինչպես որ սովետական տարիներին ցելոֆաններն էին լվացում ու մի քանի ամիս օգտագործում։ Այս իրավիճակում վախենալով տուգանքներից բոլորը դիմակով կլինեն, իսկ վարակը կտարածվի նույն տեմպերով։ Անհրաժեշտ է շտապ, շատ շտապ, միջոցառումներ, ինչու չէ նաև դոտացիա դիմակի գինը 20 դրամ իջեցնելու համար։ Այլապես ոչ մի արդյունք չենք ունենա։ Բայց արդյոք պետք է Հարվարդի համալսարանը ավարտած լինի մարդ, որպեսզի հասկանա այս պարզագույն ճշմարտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել