Tert.am-ը գրում է․

Համավարակի շուրջ իրավիճակը, ցավոք սրտի, շարունակվում է լարվել: Երեկ 442 դեպք ենք ունեցել մահացել է 15 քաղաքացի, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, սակայն պոտենցիալ վարակի աղբյուրներն ամենուրեք են՝ հասարակական տրանսպորտ, բանկեր, հանրային սննդի կետեր և այլն:

«Շարունակում ենք համոզված մնալ, որ միակ ելքը հակահամաճարակային պայմանների ապահովումն է՝ այն է դիմակների կրումը և ձեռքերի ախտահանումն ու սոցիալական հեռավորության պահպանումը: Պետք է բացառել որևէ առևտրային կետում առք ու վաճառքի գործարք, եթե գնողը և վաճառողը դիմակով չեն»:

Անդրադառնալով դիմակներին գնին՝ վարչապետը նշեց, որ անտեղի են այն շահարկումները, որ դիմակը թանկ է: Դիմակ հնարավոր է պատրաստել նաև տնային պայմաններում և այն նույնպես կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը: Ըստ նրա՝ երբեք չի քննարկվում, որ ակնոցը կամ օճառը թանկ է և այդ պատճառաբանությամբ մարդիկ չեն հրաժարվում ակնոց կամ օճառ գնելուց:

«Շատ հնարավոր է, որ բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքում էլ տեղ չլինի: Պետք է հիշել, որ հնարավոր է՝ այդ տեղը պետք լինի ձեր հարազատներին և ձեզ: Կոչ եմ անում իրավիճակին նայել այս կերպ: Այսօր ամբողջ աշխարհը չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք և այն անընդհատ համալրվում է և փորձով ապացուցվել է դիմակների էֆեկտիվությունը, երբ կիրառվում է համատարած: Մեր հույսը և կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել