Aysor.am-ը գրում է․

ԱՄՆ-ում COVID-19–ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը: Ինչպես հայտնում է New York Times-ը՝ տեղեկատվությունը հաստատվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ճեպազրույցի ընթացքում:

The Times-ը գրում է, որ Կորեական պատերազմից հետո Միացյալ Նահանգների պատմության մեջ այդքան զոհեր չեն եղել ոչ մի ռազմական բախման հետևանքով: Երկրում Covid-19-ով վարակվածների թիվն արդեն մոտենում է 1 միլիոն 700 հազարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել