Hraparak.am-ը գրում է․

Ծանոթներիցս մեկի մոտ այս օրերին անսպասելի ատամնացավ,ջերմություն ու բարդություններ են առաջացել,  նա ապրում է բացառապես ցավազրկողներով, սակայն նրան երկու օր շարունակ չի հաջողվում գնալ ատամնաբույժի մոտ․դռան մոտ կատարվում է  ջերմաչափում և նրան ներս չեն թողնում։ Քաղաքացին վստահ է, որ ջերմության պատճառը ատամի կամրջակի տակի թարախն է, բայց, միևնույն է, բժիշկը չի ընդունել, ապա հեռավար նշանակել է հակաբիոտիկներ, առաջարկելով, որ կուրսը անցնելու ու ջերմությունը գցելուց հետո նորից կապ հաստատի իր հետ։

Մենք զանգահարեցինք մայրաքաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկը և հարցրեցինք, թե պարետատնից ի՞նչ ցուցումներ ունեն նման դեպքերի համար։

«Եթե թարախ կա ու ջերմությունը թարախից է, միևնույն է՝ էդ վիճակում գործ չենք անում, որովհետև ջերմություն, նշանակում է՝ սուր պրոցես։ Նման դեպքերում կատարվում են նշանակումներ, մինչև, որ պրոցեսը հավաքվի, նոր կատարվում է միջամտություն»,-ասաց ընդունարանի աշխատակիցը։
Նա նշեց, որ նման դեպքերում առաջնորդվում են  բժշկական ցուցումներով,  ասելով՝պարետը հո բժիշկ չէ՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել