Շատ հետաքրքիր և ոգեշնչող սոցիալական ֆոտոնախագիծ՝ բոլորիս համար դժվար այս օրերին Ռիո Մոլում:



Ռիո Մոլի առաջին հարկում կարող եք տեսնել Covid19-ի դեմ պայքարող, մարդկանց թևեր տվող, բոլորիս
միասնական և ուժեղ լինելու կոչ անող, տարբեր մաղթանքներով գրված գեղեցիկ պաստառը:

Պաստառը պատրաստելու վրա մեծ ջանքեր են գործադրվել: Այն կատարված է գեղեցիկ գունային համադրություններով, իսկ հաճախորդներն անտարբեր չէին անցնում և սիրով լուսանկարվում էին պաստառի մոտ:

Blognews.am-ը ներկա գտնվեց և զրուցեց Ռիո Մոլի գովազդային բաժնի ղեկավար Կարեն Խաչատրյանի հետ.

«Պաստառն արդեն մի քանի օր է, ինչ Ռիո Մոլում է։ Մենք փորձել ենք այս պաստառի միջոցով դրական լիցքեր հաղորդել մեր այցելուներին, կոչ անել ավելի ուժեղ լինել և միասին պայքարել Covid19-ի դեմ, թևաթափ չլինել և համբերությամբ լցվել, քանի որ շուտով, հույս ունենք, այս ամենը կավարտվի: Կարևորը անվտանգության կանոններին հետևելն է և դրական տրամադրվածությունը չկորցնելը»:

Չմոռանանք նշել, որ Ռիո Մոլը պահպանում է անվտանգության բոլոր կանոններ․ մուտքի մոտ բոլոր այցելուները ջերմաչափվում են, բաժանվում են ձեռնոցներ, և մուտքը միայն դիմակներով է:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել