Ցանկացած կին իր կյանքի ընթացքում հանդիպում է քննադատության: Թե ինչպես ուշադրություն չդարձնել դրանց, կներկայացնենք ստորև:

Երբեք չի կարելի ներողություն խնդրել հետևյալ բաների համար,

Անձնական կյանք

Ոչ ոք իրավունք չունի թելադրել, թե ինչ անեք: Դուք պետք է որոշեք՝ ում հետ հանդիպել, ամուսնանալ: Լսեք միայն սրտի թելադրանքին: 

Ծննդաբերություն

Երբ և որքան ծննդաբերել՝ միայն ձեր գործն է: Մնացածի կարծիքը բացարձակ կարևոր չէ: Երեխաներ պետք է ունենալ այն ժամանակ, երբ պատրաստ եք: 

Ձեր երեխաների դաստիարակությունը

Ցանակցած մայր գիտի, թե իր երեխային ինչ է պետք: Մի՛ անհանգստացեք, եթե երեխան լացում կամ էլ անախորժություն է ստեղծում: Բոլորի հետ էլ դա կարող է պատահել:

Սեռական կյանք

Սեռական հարաբերությունները միայն հաճույք պետք է պատճառեն: Սակայն չկա ոչ մի կանոն կամ օրենք, թե որքան հաճախ զբաղվեք դրանով: Ամեն ինչ միայն ձեզնից է կախված:

Ձեր հաջողությունը

Դեռ չե՞ք վաստակել առաջին միլիոնը: Միայն հավատացեք ինքներդ ձեզ և ձեր հաջողությանը: Աշխատեք ձեզ վրա:

 

Դիմահարդարում

Եթե այսօր դիմահարդարվելու տրամադրություն չունեք, ապա մի դիմահարդարվեք: Արեք այն, ինչ իսկապես ձեր սրտով է: 

Ոճ

Շրջապատը ասում է, որ պետք է զգեստներ կրեք, իսկ ձեր սիրելի հագուստը ջինսն է: Եթե չունեք զգեստ կրելու ցանկություն կամ տրամադրություն, ապա կարիք չկա ստպելու: Այն, թե ինչպես եք զգում ձեզ, ավելի կարևոր է, քան շրջապատի կարծիքը:

Մարմնի ձևը

Ոչ ոք իրավունք չունի գնահատելու ձեր կազմվածքը:

Տարիք

Տարիքը բացարձակ կարևոր չէ: Միգուցե լինեք 50, բայց հոգով ավելի երիտասարդ լինեք: 

Այն, ինչ իսկապես ուրախացնում է ձեզ

Չպետք է ամաչել այն ամենից, ինչը ձեզ ուրախացնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել