Երեկվա ընթացքում.

• 1253* թեստ է արվել,
• 442 վարակակիր է բացահայտվել,
• 32 մարդ է բուժվել,
• 15 մարդ է մահացել։

* Սա ուղղակի իրար գումարել եմ բացահայտված վարակակիրների և բացասական թեստերի թիվը։ Իրականում կարող է մի քիչ տարբերվել թեստերի թիվը։

Կոպիտ ասած՝ 3 թեստից մեկը դրական է, ինչը խոսում է խայտառակ քիչ թեստավորման մասին։

Մեծ հաշվով, կարող են այլևս ընդհանրապես թեստ չանել (կամ միայն Փաշինյանի ընտանիքի և մերձավորների համար մնացած թեստերը պահել) ու հայտարարել, որ համաճարակը հաղթել են։ Մեծ հաշվով, իշխանությունները ձեռքերը լվացել են, քաշվել են մի կողմ և ամբողջ քարոզչական ապարատը՝ Հ1-ից սկսած, ֆեյքերով վերջացրած, համոզում է ժողովրդին, որ իշխանություններն այս ամենում մեղք չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել