Խոյ։ Չի բացառվում, որ այսօր հնարավորություն կունենաք վերջնականապես լուծելու անձնական խնդիրները: Սակայն նշանի շատ ներկայացուցիչների համար կարեւոր շատ հարցեր դեռ կմնան չլուծված վիճակում: Երեկոն զբաղվեք տան հարցերով, կարգի բերեք տնտեսական ոլորտին առնչվող հարցերը:

Ցուլ։ Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու համար: Կարող եք զբաղվել հողագործական աշխատանքներով: Մաքուր օդին ֆիզիկական աշխատանքը կբարելավի ձեր առողջական վիճակն ու կբարձրացնի տրամադրությունը: Մասնագիտական հարցերին կարող եք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ տան գործերն ավարտեք:

Երկվորյակ։ Այսօր օգտագործեք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր նյութական վիճակը բարելավեք: Հնարավոր է՝ բախվեք անակնկալ իրավիճակների, որոնք զերծ չեն լինի հաճելի պահերից: Զգույշ եղեք այսօր եւ հաջորղ օրերին նյարդային ցնցումներ ապրելուց: Պահպանեք հանգստություն ցանկացած իրավիճակում:

Խեցգետին։ Այսօր հաջող կընթանան հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չի բացառվում, որ ազդեցիկ մարդիկ այսօր ցանկություն հայտնեն ձեզ հովանավորել: Եթե որոշել եք դիմել որեւէ մեկին ֆինանսական աջակցության խնդրանքով, իմացեք, որ արձագանքը դրական է լինելու:

Առյուծ։ Զգոնությունն ու շրջահայեցությունն այսօր ձեր հավատարիմ ուղեկիցները կլինեն, եւ կազատեն ձեզ բազմաթիվ տհաճ իրավիճակներում հայտնվելուց: Որդեգրեք սպասողական կեցվածք: Եթե այսօր որեւէ հիվանդություն ձեռք բերեք, ապա հիշեք, որ երկարատեւ հիվանդանոցային բուժում պետք է ստանաք:

Կույս։ Տրամադրության փոփոխականությունը կարող եք մարդկանց մոտ ձեր մասին սխալ պատկերացումներ կազմելու առիթ տա, եւ մարդիկ մտածեն, որ թեթեւամիտ եք: Նյութական դժվարությունների հավանականությունը բավականին մեծ է: Այդուհանդերձ, ցանկություն կունենաք բարեգործությունով զբաղվելու:

Կշեռք։ Օրը հարմար է ուղեւորությունների եւ ճամփորդությունների համար: Կարող եք նաեւ օրվա ընթացքում այցելել տարբեր ցուցահանդեսներ, մշակութային տարբեր միջոցառումներ: Եթե կա հնարավորություն, ապա այսօր փոքրիկ պիկնիկ կազմակերպեք ձեզ համար: Լավ տրամադրությունը նաեւ հաջողության գրավականն է:

Կարիճ։ Օրը հարմար է ռոմանտիկ արկածների համար: Եթե ազատ ժամանակ կգտնեք, փորձեք գլխովին տրվել ռոմանտիկ հրապույրներին: Կունենաք նոր ծանոթություններ: Սակայն այսօրվա արկածները կմնան զուտ արկածի եւ հրապույրի վիճակում եւ լրջություն չեն ստանա: Գործանական ոլորտում նույնպես օրը բավական լավ է դասավորվում:

Աղեղնավոր։ Լավ տրամադրությունը կուղեկցի նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ինքնուրույն կկարողանան իմաստավորել եւ հաջողությամբ իրականացնել գործողությունների իրենց պլանը: Հնարավոր է ցանկություն ունենաք տպավորություններով կիսվելու եւ սեփական խնդիրները մեկի հետ քննարկելու: Խուսափեք նման գործողություններից, քանի որ հնարավոր է՝ խորը հիասթափություն ապրեք:

Այեղջյուր։ Օրը հաջող է գործնական ոլորտի պլանավորման, գնահատման եւ կենսագործման համար: Վճռականությունը պահպանեք ամբողջ օրվա ընթացքում: Այն ձեզ հավելյալ հմայք կհաղորդի: Օրվա երկրորդ կեսը նվիրեք մասնագիտական գործունեությանը, իսկ երեկոյան կարող եք զբաղվել կազդուրիչ պրոցեդուրաների մասնակցելով:

Ջրհոս։ Չմտածված քայլեր ձեռնարկելուց զերծ մնացեք: Չի բացառվում, որ զգաք գերհոգնածություն, որը հետեւանք է նախորդ օրերի գերլարվածության: Հնարավոր է՝ անակնկալ կերպով բախումների կիզակետում հայտնվեք: Միայն զսպվածության ցուցաբերումը կարող է հեռու պահել ձեզ տհաճ իրավիճակներում հայտնվելուց: Ծախսերում խնայող եղեք, քանի որ աշխատավարձին դեռ շաբաթներ պիտի սպասեք:

Ձկներ։ Օրվա ընթացքում գործերը կվարեք ողջամտությամբ եւ արդեն օրվա վերջում կզգաք առաջին դրական ազդակները սպասվող հաջող արդյունքների: Կարող եք զբաղվել ձեր սոցիալական կարգավիճակի փոփոխության հարցերով, քննարկել ծառայողական խնդիրներ, ամրապնդել հարազատների հետ կապերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել