Ինչպես պատրաստել բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ

Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել բարակ ձողիկների կտրտած գազարը, տապակել այնքան՝ մինչև գազարը վառ գույն ստանա, ավելացնել ձեռքով պատառոտած կախասունկը, շոգեխաշել 5-6 րոպե, ապա լցնել բրինձը, համեմել աղ ու պղպեղով, բրնձի ծավալի կրկնակի չափով եռջուր լցնել, մշընկույզ շաղ տալ, կափարիչ դնել, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել եփել 15-17 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրյուսելյան կաղամբի գլխիկները խաշել մոտ 8 րոպե, ջրքամել, կիսել, լցնել փլավի վրա, զգուշորեն խառնել, կրակն անջատել, ծածկել, թողնել 10 րոպե համգստանա, ապա լցնել՝ մատուցվող ափսեի մեջ, վրան կտրտած սամիթ շաղ տալ:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ

բրինձ  բրինձ - 200 գրամ

սունկ  սունկ - 400 գրամ

կաղամբ  կաղամբ - 200 գրամ

սոխ  սոխ - 1 գլուխ

գազար  գազար - 1 հատ

սամիթ  սամիթ - 0.5 փունջ

մշընկույզ  մշընկույզ

ձեթ  ձեթ

աղ  աղ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել