Հայկական պետականությունը դարերի ընդմիջումից հետո վերակերտվեց 1918թ. Մայիսյան հերոսամարտի շնորհիվ։

Կարծում եմ՝ մենք՝ հայերս, պարտավոր ենք այս օրերին հատուկ շնորհակալություն հայտնել Մայիսյան հերոսամարտին հայերի հետ ուս ուսի կռված ոչ հայ հրամանատարներին ու զինվորներին։ Ազգությամբ ուդի գեներալ Սիլիկյանը, ազգությամբ եզդի Ջհանգիր աղան՝ իր հեծալազորով, ազգությամբ եզդի Ուսուբ բեկը լիիրավաբար Հայաստանի Հանրապետության կերտողներից են։

Ի դեմս նրանց՝ շնորհակալ ենք Մայիսյան հերոսամարտի բոլոր ոչ հայ մասնակիցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել