Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս չի կարծում, որ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեո:

«Ես հայտնել եմ Կոնգրեսին, որ Հոնկոնգը, հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը, այլև ինքնավարություն չունի Չինաստանի նկատմամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հոնկոնգի ժողովրդին»,- Պոմպեոն գրել է Twitter-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել