Tert.am-ը գրում է․

«Չոր փաստեր, առանց գնահատականի: Մեկ օրում ունենք 372 նոր վարակակիր, և 35 բուժված: Այսինքն՝ 11 անգամ ավելի վարակակիր, քան բուժված»,- «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը:

Շարունակելով թեման՝ հեռուստամեկնաբանը նկատել է, որ մի քանի օր առաջ պաշտոնյաները հայտնեցին, որ ռեանիմացիոն տեղերն ավելանում են և պատրաստ պետք է լինենք վատագույն սցենարի: Նա նաև մեջբերել է Ռազմ.ինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրդանեսյանի՝ վերջերս «Ֆեյսբուքում» հրապարակված մի վիճակագրություն: 

«Փաստորեն՝ Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ: Չոր թիվ՝ մեկ օրում մահացել է 12 վարակված։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքո՛ւմ է այդքան մարդ մահացել: Ապրե՛ն մեր հարևանները, որ կարողացան նվազագույնի հասցնել մարդկային կորուստները, ինչպես ասում են՝ հալալ է»,-ասել է Աբրահամ Գասպարյանը՝ հավելելով, որ երբեք չի տառապել օտարի օրինակը գերագնահատելու բարդույթով, սեփականն էլ՝ ազգայինը, թերագնահատելու հիվանդությամբ, բայց օբյեկտիվ ու ռացիոնալ դատողությունը չէր խանգարի ավելի լուրջ ընկալելու վիճակը, որում հայտնվել է Հայաստանը:

«Մենք ու վրացիք՝ դարավոր հարևաններ ենք, բարեկամներ, ունենք համատեղ պատմություն, փայլուն ու վատ, ինչպես բոլորը: Միջազգային հարաբերությունները մի օրվա համար չե՛ն, հարևանը՝ առավել ևս: Որքան էլ քեզ համար անպատվաբեր լինի ընդունել փաստը, որ հարևանդ ավելի լավ մեքենա է քշում, պիտի ընդունես, որ դա քո՛ ձախողումն է, ոչ թե ճակատագի՛րն է մեղավոր, որ հարևանդ գիշեր ու զօր աշխատել է և հասել արդյունքի, իսկ դու՝ ոչ»,- հաղորդման ընթացքում նշել է հեռուստամեկնաբանը, նաև նկատելով, որ որոշ պաշտոնյաներ գործ անելու փոխարեն՝ ամբողջ օրը ֆեյսբուքյան բեսետկայում անհոդաբաշխ մտքեր են արտահայտում, բոլորին ձեռ առնում, այդքանը հերիք չէ, մի հատ էլ, ձեռքի հետ, հարևանին են վիրավորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել