Panorama.am-ը գրում է․

Վերջին շրջանում կրկին ականատես ենք լինում, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ 

«Հետևում եմ միջազգային մամուլին, մի քանի հոդվածներ են հրատարակվել հակահայ բովադակությամբ։ Նրանցից մեկում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էր հակահայ նյութ հրապարակել։ Վերջերս էլ Գերմանիայի ԱԳ նախարարության կայքում սուր արտահայտություններով նյութ էր հրապարակվել, որում կոչ էր արվում Գերմանիայի քաղաքացիներին Արցախ չայցելել, այցելելիս էլ պետք է տեղյակ լինեն, որ կարող են քրեական  հետապնդման ենթարկվել: Նման հայտարարություն չեմ հիշում, որ մեկ այլ ԱԳՆ մեր բարեկամ երկրներից արած լինի։ Ուզում եմ հասկանալ, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչպես է մտադիր աշխատել նման խնդիրների հետ և արդյոք այս սրացումներին մենք համարժեք  արձագանքում ենք»,- հարցրեց Տարոն Սիմոնյանը:

Հարցին ի պատասխան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց.

«Կարծես թե՝ նորություն է Ձեզ համար։ Վստահեցնում եմ, որ այդ հոդվածները չեն շատանում, դրանք շատ են և շատ են լինելու: Սա իրականությունն է, և սա եղել է միշտ։ Դրա համար որևէ զարմանալու բան չկա, մենք դրան ամեն օր ենք առնչվում՝ տարբեր ձևաչափերով: Դուք իրականում մասնակից եք այդ գործընթացին, քարոզչական այդ հակամարտությանը, մրցակցությանը, քանի որ խորհրդարանական հարթակներում դա տեղի է ունենում մշտապես: Դա քարոզչական մրցակցության գործընթաց է: Դա չի սկսվել այսօր և չի ավարտվելու վաղը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել