Tert.am-ը գրում է․

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի՝ 2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:

Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:

Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել