Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից ներկայացվող հակահայ հոդվածներին:

«Հոդվածները շատ են, շատ են լինելու, և սա իրականություն է: Որևէ զարմանալու բան չկա, դրանց հետ առնչվում ենք ամեն օր, բազմաթիվ ձևաչափերով: Այդ գործընթացը չի սկսվել հիմա, չի ավարտվելու վաղը, սա իրականությունն է, այն է, ինչ մենք ունենք այս տարիների ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել