Panorama.am-ը գրում է․

Ազգային ժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խնդրեց խորհրդարանին դեմ քվեարկել կառավարության կողմից ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից  ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցին։

Նա նշեց, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ քննարկել ժամկետների ռեժիմը ու նախագծի լրամշակված  տարբերակը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։

Զեկուցող Ս. Սաիյանն ասաց, որ այս նախագծով խոսքը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը, մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի հիմնական եղանակ սահմանել անկանխիկ՝ բանկային  հաշվի միջոցով վճարման եղանակը, բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար։

Այդ բացառությունների շրջանակում այդ անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։

«Առաջինից երկորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումների արդյունքում որոշվել էր համակարգի ներդրման մեկնարկի ամսաթիվը տեղաշարժել երկու ամսով ու սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս տարբերակն արժանացել էր համապատասխան հանձնաժողովի դրական եզարակացությանը, սակայն նիստից հետո քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ամբողջ գործընթացը հետաձգել վեց ամսով, այլ ոչ թե միայն մեկնարկը երկու ամսով, ինչպես ներկայացված է երկրորդ ընթերցմամբ ձեզ տրամադրված տարբերակում։ Պետք է խնդրենք դեմ քվեարկել այս տարբերակին, որպեսզի կարողանանք ևս մեկ անգամ քննարկել ժամկետների ռեժիմը, ու լրամշակված տարբերակը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը»,- ասաց փոխնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել