Panorama.am-ը գրում է․

«Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնվող Սահմանադրական դատարանի հետ կապված հավերժական այս գործընթացը ինձ մոտ «Կոկա-Կոլա»-ի շատ հայտնի գովազդի տրամաբանությունն է հիշեցնում, որտեղ նշվում էր՝ կրկին փորձիր»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորը նկատեց, որ, կյանքի ու մահվան գնով իշխանությունը նախաձեռնեց Սահմանադրական հանարքվեն, ֆիքսեց օրը և արտակարգ դրության պատճառով այն հետաձգվեց:

Իվետա Տոնոյանը,  շեշտելով, որ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ապացուցել, որ նախագիծը չի տարածվում ապրիլի 5-ի հանրաքվեի վրա՝ շեշտեց. «Ինչպես դասականն էր ասում, չեմ հավատում, որովհետև եթե այդպես է, այս նախագիծը կարող էիք ներկայացնել այս հանրաքվեի անցկացումից հետո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել