Tert.am-ը գրում է․

Կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը և այն կուղարկվի Ազգային ժողով: ՀՀ ֆինասներ նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման պոտենցյալը 4,3 անգամ կաճի: «Սա իր հերթին նշանակում է, որ հնարավորություն կստեղծվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ներկայումս մինչև 3 միլիոն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում և հիմա առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ համակարգը ներդրվի աստիճանաբար և միանգամից հարկի նոր չափեր չսահմանվեն, այլ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել