NASA-ն նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ կարող ենք տեսնել ամենախոշոր մոլորակի՝ Յուպիտերի արբանյակի՝ Եվրոպայի մակերևույթի լուսանկարներն ամենայն մանրամասնությամբ:

Ուսումնասիրողներին հաջողվել է ստանալ առավել հստակ և մաքուր կադրեր Յուպիտերի բնական արբանյակ Եվրոպայից: Դա արվել է լուսանկարների մշակման շնորհիվ, որոնց մի մասը, ի դեպ, ավելի քան 20 տարվա հնություն ունի: Դրանք վերամշակվել և հրատարակվել են: Երեք լուսանկարները, որոնք կտեսնեք նեքևում, արվել են տիեզերական «Գալիլեո» զոնդի միջոցով, որը Եվրոպայի վերևով անցել է 1998 թ. սեպտեմբերի 26-ին: NASA-ի գիտնականները սև ու սպիտակ լուսանկարները վերածել են ավելի փոքր փիքսելներ ունեցող գունավոր լուսանկարների:

Գույներն այնպես են ընտրված, որ ընդգծվի արբանյակի մակերևույթի քիմիական բաղադրությունը: Բաց երկնագույն կամ սպիտակ ներկված հատվածները կազմված են հարաբերականորեն մաքուր ջրի սառույցից, իսկ կարմրավուն հատվածները պարունակում են այլ նյութեր, օրինակ՝ աղ:

Գիտնականների նպատակը պարզելն է, թե ինչից է բաղկացած Յուպիտերի արբանյակի մակերևույթը: Եվրոպա արբանյակը կազմավորվել է Արեգակնային համակարգի կազմավորվան հետ մեկտեղ 4,6 միլիարդ տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել