Ինչպես պատրաստել կանաչ սոուսով սպագետի

Ձիթայուղի մեջ տապակել օղակներով կտրտած սոխը, խորանարդաձև կտրտած դդմիկը, նեխուրի շերտատած ցողունները, մանր կտրտած սխտորը: Սպանախը թույլ աղաջրի մեջ խաշել, ջրքամել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպագետին եփել: Սպանախը մզել, կտրել, լցնել տապակած բանջարեղենի վրա, համեմել աղ ու պղպեղով, մշընկույզով, կոճապղպեղով, սպիտակ գինի լցնել, եփել 5 րոպե՝ մինչև հեղուկը գոլորշիանա: Վերջում ավելացնել նուշն ու քերած պարմեզան պանիրը, խաշած, ջրքամած սպագետին, խառնել և մատուցել՝ վրան պարմեզան պանիր շաղ տալ:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ սոուսով սպագետի

սպագետի  սպագետի - 300 գրամ

սոխ  սոխ - 100 գրամ

նուշ  նուշ - 30 գրամ

ձեթ  ձեթ - 50 մլ

դդում  դդում - 200 գրամ

սխտոր  սխտոր - 2 պճեղ

նեխուր  նեխուր - 3 ցողուն

սպիտակ գինի  սպիտակ գինի - 50 մլ

քերած պանիր  քերած պանիր - 50 գրամ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

կոճապղպեղ  կոճապղպեղ 0.5 teyi_gdal

մշընկույզ  մշընկույզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել