Ինչպես պատրաստել մինի պիցցաներ

Հացի շերտերին օղակների տեսք տալ, վրան կարագ քսել, չոր համեմ ցանել: Երշիկն ու ապուխտը կտրատել ձողիկների պես, լոլիկը` օղակ-օղակ, պղպեղը` խորանարդաձև: Լոլիկը, ապուխտը, երշիկը, պղպեղը և շերտատած ձիթապտուղը դնել հացի շերտերի վրա: Վրան ցանել աղացած պղպեղ, մայոնեզով գծեր անել և ցանել քերած պանիր: Շարել ջեռոցի տապակի վրա, 220 աստիճանով եփել ութ րոպե: Մատուցել` կանաչիով զարդարելով:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մինի պիցցաներ

հաց բատոն  հաց բատոն - 2 հատ

ապուխտ  ապուխտ - 320 գրամ

ապխտած երշիկ  ապխտած երշիկ - 320 գրամ

կարագ  կարագ - 50 գրամ

մայոնեզ  մայոնեզ - 8 ճաշի գդալ

լոլիկ  լոլիկ - 8 հատ

քերած պանիր  քերած պանիր - 150 գրամ

ձիթապտուղ  ձիթապտուղ - 20 գրամ

պղպեղ  պղպեղ - 1 հատ

համեմ  համեմ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ - 1 պտղունց

կանաչի  կանաչի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել