ՄԻԵԴ-ի ուշացած որոշումը «ռամիլսաֆարով»-ի, այսպես կոչված, գործով, փորձ է սիրաշահելու կամ թոզ փչելու ՀՀ «շատ սիրելի, հպարտ ու անգրագետ» քաղաքացի «Պողոս Սերգեևիչի» աչքերին։

Ես միայն կարող եմ այդ եվրոսրիկաների «անկեղծությանը» չհավատալ և պատասխանել իրենց այդ աչքկապությանը ռուսական հայտնի ասացվածքով՝ «Дорога ложка к обеду».

Էդ ձեզ մոտ հարց չի ծագո՞ւմ, թե ինչո՞ւ հենց հիմա էր պետք այդ ուշացած և անպիտան որոշումը։
Ամբողջ աշխարհի առաջ Եվրոպայի կենտրոնում մարդասպանին ազատ արձակելով ապտակ հասցրին ՀԱՅԵՐԻ ինքնասիրությանը։

Ի՞նչ է, այդ ժամանակ ՄԻԵԴ-ը սատկա՞ծ էր, որ «ձայն չհանեց»։

Հիմա էլ այդ նույն սրիկա ԵվրոՄԻԵԴ-ների լրտեսները Հայաստանում պատանդ են վերցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ու նորից ձեն-ձուն չկա։

Ինչո՞ւ են լռում այդ սրիկաները, երբ Հայաստանում մարդուն պատանդ են պահում։ Որովհետև ՄԻԵԴ-ի «ռամիլսաֆարով» օպերացիան «отвлекающий моневр»-է, Լևոնի հոգեզավակի ու նրա «կիրթ և գրագետ Ալիևի» պայմանավորվածությամբ, որպեսզի հայ հանրության աչքերին թոզ փչելով, Ռոբերտ Քոչարյանին, ինչքան հնարավոր է, երկար պահեն, մինչև կարողանան Հայաստանը վերջնականապես քանդել և մասնատել, այսինքն՝ Արցախը հանձնել ազերներին, իսկ Սյունիքը՝ «ՆԱՏՈ»-ական Թուրքիային։

Հայաստանը զրկվում է Իրանի և ՌԴ-ի հետ սահմաններ ունենալուց և շրջափակվում թուրք-ազերիներով ու իրենց վասալ Վրաստանով։

Ձեզ վերացնում են, հասկանո՞ւմ եք...

Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որում ես համոզված եմ 100 +1%-ով։

Հ.Գ. Մնացածը դուք գիտեք, գոնե հիշեք, թե սերբերի հետ ինչպես դաժան վերաբերվեցին։

Հ.Գ.Գ. Սլոբոդան Միլոշևիչ, Ռոդովան Քարաջիչ, Ռադկո Մլադիչ, ձերբակալվեցին։

Բանդիտների Կոսովոյին ճանաչեցին, Բոսնիայի «Սերբական անկլավին» ռմբակոծեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել