Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է TikTok սոցիալական ցանցի գլխավոր հերոսներից մեկը։ Նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձելէ մեկ ժամվա ընթացքում դիտվելով երկու մլն անգամ։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ երգչի դեբյուտը եղել է #wipeitdownchallenge չելեջնով, որի ընթացում հարկավոր է մաքրել հայելին ու միաժամանակ կերպարներ փոխել «Wipe it down» երգի հնչյունների ներքո։ Երգիչը կադրում հայտնվել է մեծ գլխարկով, ասպետի սաղավարտով եւ, իհարկե, թագով։

«Տեղադրվել է մեկ ժամ առաջ, բարց արդեն իսկ երկու մլն դիտում ունի»,- Instagram-յան էջում նշել է երաժիշտը։

Ի դեպ, TikTok երիտասարդական սոցիալական ցանցում, բացի դպրոցականներից ու բլոգերներից, գրանցվում են նաեւ հայտնի արտիստները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել