Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն տանուլ կտա Բաց երկնքի մասին պայմանագրի չեղարկման պատճառով, իսկ Ռուսաստանի համար գրեթե ոչինչ չի փոխվի: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ներկայացնում է ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև համագործակցության հնարավորություն և ամրապնդում է երկրների միջև թափանցիկություն և փոխադարձ վստահություն: Դրա չեղարկումը սպառնում է Եվրոպայի անվտանգության համար աղետալի լինել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անհամաձայնություններ են առաջացել, և արդյունքում Նահանգները ռուս զինվորականներին արգելել է Հավայիի և Ալյասկայի օդային տարածքով թռիչք կատարել: Ռուսաստանը ամերիկացիների կողմից իրականացվող թռիչքների համար փակել է մուտքը Աբխազիայի, Հարավային Օսիայի, ավելի ուշ նաև Կալինինգրադի օդային տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել