Armeniasputnik.am-ը գրում է․

Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել կորոնավիրուսի կասկածով մի կին և փորձում էր պարզել, թե ուր է պետք դիմել և ինչպես թեստ հանձնել։

Ամեն օր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մի քանի հարյուր նոր դեպք է բացահայտվում։ Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մասին կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել, բայց քչերը գիտեն` ինչ է կատարվում բաղձալի թեստավորումից առաջ. ո՞ւմ է պետք դիմել, ինչպե՞ս օգնություն ստանալ, հնարավո՞ր է ստանալ օգնություն, եթե կորոնավիրուսի կասկածներ ունես, բայց դրական պատասխանով թեստ չունես։

Եվ այսպես, Sputnik Արմենիայի խմբագրություն զանգեց Մարիամ Գրիգորյանը և հայտնեց, որ իր ամուսնու ընտանիքում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել։ Վարակվել են ամուսնու եղբայրն ու հայրը, վերջինիս մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ Վարակը հայտնաբերելուց առաջ նրանք միասին նշել են ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրը, իսկ հետո Մարիամի ջերմությունը բարձրացել է, և մի քանի օր է՝ չի իջնում, վարակի ախտանշաններ ունեն նաև 4 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Նրան հատկապես անհանգստացնում էր աղջկա վիճակը, որը նախկինում արդեն երկու անգամ հիվանդացել է վիրուսային թոքաբորբով։ Երկու փոքրիկների ջերմությունն էլ օրվա ընթացքում բարձրանում է, նրանք շատ թույլ են։

Մարիամը հայտնեց, որ հետևել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին, արդեն եղել է պոլիկլինիկայում, որտեղ իրեն և երեխաներին հերթագրել են թեստավորման համար։ Արդեն մեկ շաբաթ է անցել, Մարիամի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչահեղձություն և թուլություն է ի հայտ եկել, իսկ թեստավորում դեռ չեն արել. խնդրում են սպասել հերթին։ Իսկ մյուս բժշկական հաստատություններում ասում են, որ չեն կարող նրանց հիվանդանոց ընդունել կորոնավիրուսի կասկածի պատճառով, իսկ հատուկ առանձնացված հիվանդանոցներում բուժում են միայն դրական թեստից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել