Panorama.am-ը գրում է․

Կանաչապատման հիմնարկի նորաթուխ տնօրենը՝ Արա Աղայանը, ում պաշտոնավարման մեկ ամիսը նույնիսկ չի բոլորել, կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս, մունաթ է գալիս: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է  «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Երբ հիմնարկի  տնօրենի մրցույթը երկու հոգի հաղթահարեց, արդեն գիտեինք՝ ով է նշանակվելու, Աղայանը քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է և նա էր անցնելու: Պարոն Աղայանը հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում է դիմումներ գրել, այդ թվում՝ հոգեբանական ճնշում է գործադրում, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, հետո միայն մտնել իր աշխատասենյակ, որի իրավունքն իհարկե չունի»,-հայտարարեց ավագանու անդամը, ապա հայտնեց, թե երեկ տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետը, երեկ հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել